Ներաշխարհ

Subscribe to RSS feed

Ասում են` մարդիկ չար են ու բարի,
Ես կարծում եմ, որ բարի են ծնվում,
Ասում են` մարդիկ ծնում են չարիք,
Կարծում եմ,զուտ սայթաքում են կույր,
Ասում են` մարդկանց խիղճն է սպառվում,
Կարծում եմ,որ սոսկ կույր են մի դառնում,
Ծնվում են մարդիկ ու մեռնում բարի,
Չարիքը մարդիկ գործում են կյանքում...
Տեսարան 9:

Սուրենն ու Սոնան ննջասենյակում են: Սուրենը հագնվում է, որ դուրս գնա ննջասենյակից: Քիչ անց Սուրենն ու Սոնան դուրս են գալիս սենյակից: Սուրենը մոտենում է մեքենայի դռանը, բացում ու նստում ղեկի դիմաց: Սոնան սկսում է տագնապահար գոռալ:
Սոնա -Ոչ, մի նստիր: Չեմ ուզում` մեռնես:
/Սուրենը հեռանում է` մեքենայի ղեկի մոտ նստած: Սոնան նստում է ասֆալտե հատակին ու սկսում բարձրաձայն մտածել:/
Սոնա -Ես նրա հետ էի, նրա կողքին: Մենք տարված զրուցում էինք: Ու հանկարծ մեր մեքենան բախվեց մի ինչ-որ մեքենայի: Ես չէի հավատում աչքերիս: Մեր կողքին ոչ-ոք չկար: Աչքերս հառել էի հեռվում մի կետի : Քիչ անց ես նայում էի անցյալից դեպի ապագա: Այնտեղ սառած հայացքներ կային: Դատարկ ներկան ինձ վանում էր….


Տեսարան 10:

Երեկոյան ժամ է: Սոնան պառկած է Սուրենի անկողնու վրա` ձեռքերը գլխի տակ դրած`մտածկոտ հայացքով: Սուրենը նայում է պատուհանից դուրս: Ձեռքի շարժումով մի կողմ է տարել վարագույրը:
Սոնա -Ես այդ ժամանակ ընդամենը երեխա էի, երբ կտրվեցի իրական կյանքից: Ես սկսեցի երազել, որ մի օր նրան կրկին կտեսնեմ: Ես նրա սառը աչքերն եմ հիշում: Մարդիկ ինձ այնքան խորթ էին թվում: Խորթ հայրս նույնպես նայում էր ինձ օտար ու պաղ, որի համար նրան նույնպես ատում էի: Նա սկզբում սիրում էր ինձ: Ես քեզ համար միայն եկա, սիրելիս: Միթե մեղավոր եմ, որ սիրում եմ: Հիշում ես, ասում էիր, որ ինձ երբեք մենակ չես թողնի: Իսկ ես հավատում էի: Մի տեսակ ցուրտ է, մրսում եմ: Լսում ես, Սուրեն, մոտեցիր ինձ, մրսում եմ: Մարմնովս սարսուռ է անցնում: Սուրեն, կողքիս չես?
/Սոնան վերմակով ծածկվում է, քարացած հայացքը հառում մի կետի: Սուրենը, կանգնած պատուհանի մոտ, նայում է երկնակամարի աստղերին:/
Սուրեն -Աստղերը մարում են, ժամն է, որ գնաս, սիրելիս:
/Դանդաղ փակում է պատուհանը:/



(Վաղաժամ հրեշտակի պես)
(Շարունակություն)

Տեսարան 7:
Երեկոյան ժամ է: Սուրենը զգեստափոխվում է իր ննջասենյակում: Սոնան, պառկած անկողնու վրա, նայում է առաստաղին ու խոսում:
Սոնա -Ես քո կյանքում, կարծես, չլինեմ: Ասես, մեռած լինեմ քո համար: Ոչ, չես կարող ինձ հետ այդպես վարվել:
/Սուրենը մի պահ շրջվում է ու նայում անկողնու կողմը:/
Սոնա -Դու ինձ սիրում ես, այո, դեռ սիրում ես: Ես գիտեի, գիտեի, որ դեռ սիրում ես: Չէ որ նա քեզ ինձ նման չի սիրում: Ես քեզ ավելին եմ սիրում:
/Պառկած տեղից բարձրանում է ու մոտենում Սուրենին: Սուրենը նստած է գրասեղանի մոտ ու ափերի մեջ է առել դեմքը: Սոնան կանգնած Սուրենի մեջքի մոտ ձեռքը դրել է նրա ուսին ու ականջին ցածր ձայնով շշնջում է :/
Սոնա -Ես քեզ ավելի եմ սիրում, նա երբեք չի խնամել քո վերքերը,նստել քո կողքին: Ես քո կողքին էի, հիշում ես, իսկ դու երդվում էիր, որ սիրում ես ինձ:
/Սկսում է Սուրենի մեջքի կողմով ետ ու առաջ գնալ:/
Սոնա -Իսկ հիմա, անգամ, անունս տալ չես ուզում:
/Շրջվում է ու կրկին նայում Սուրենի կողմը: Սուրենը աչքերը հառել է մի կետի ու նայում է անորոշ ուղությամբ:/
Սոնա -Սիրելիս, ինչ եմ արել քեզ, ինչով եմ մեղավոր քո առաջ: Դատապարտիր, եթե մեղավոր եմ, միայն ասա` որն է մեղքս: Ես կուղվեմ, անպայման կուղնեմ, միայն ասա: Ինչով գերեց նա քեզ,միթե ես քեզ քիչ էի սիրում: Գիտեմ, նա քեզ չի սիրում: Այ, մի օր խնդրիր, որ նա նետվի հենց երրորդ հարկից:
/Մոտենում է բաց պատուհանին:/
Սոնա -Ուզում ես` պատուհանից նետվեմ:
/Շրջվում է ու նայում Սուրենի կողմը: Մոտենում է նրան ու բռնում նրա ձեռքը: Նայում է նրա սառը աչքերին ու թողնում ձեռքը: Կրկին քայլում է դեպի պատուհանի կողմը: Գլուխը դուրս է հանում պատուհանից: /
Սոնա -Ահա, եթե ուզում ես, կարող եմ նետվել: Այնտեղ օդն ավելի մաքուր է , մարդիկ ավելի լավը: Այնտեղ ամեն ինչ այլ կերպ կլինի, ամեն ինչ նոր տողից կսկսենք: Այնտեղ Աննաներ չկան:
/Պատուհանին է մոտեցնում փոքրիկ աթոռակ ու կանգնում վրան: Նայում է անսահմանություն ու ցածր ձայնով շշնջում:/
Սոնա -Արի ինձ հետ: Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է: Այնտեղ միայն կանաչ գույներ են: Տես, աստղերը մարում են, պետք է գնամ: Տես, շատ չուշանաս, սիրելիս:
/Աջ ոտքը դնում է պատուհանին ու նայում բարձրությունից ներքև:/


Տեսարան 8:

Առավոտ է: Արևի մի քանի շողեր ընկել են բաց պատուհանից Սուրենի դեմքին: Սոնան նստած է Սուրենի անկողնուն` նրա կողքին` ձեռքերով շոյում է նրա մազերը:
Սոնա -Գիտես, սիրելիս, այքան ցուրտ էր այնտեղ, այնքան դատարկ: Ոչ-ոք չկար այնտեղ, միայն սառը քամի էր փչում: Մարմնովս սառսուռ էր անցնում, սաստիկ ցուրտ էր այնտեղ: Այս արևը այնտեղ չկար, քո ձեռքերի ջերմությունը այնտեղ չկար: Միայն լռությունն էր այնտեղ, իր մեջ ամեն ինչ խեղդող լռությունը: Ինչ-որ անբացատրելի ուժ քաշում էր ինձ դեպի նրա երախը: Քարացած հայացքով բազում աչքեր ինձ էին նայում: Ես վախեցա` ես էլ քարանամ նրանց պես: Իսկ քամին շարունակում էր ոռնալ` թողնելով իր ճամփին անթիվ դիակներ` մոռացված, կորած: Նրանց համար գերեզմանատներ չկային. Այդպես էին մաշվում նրանց ոսկորները` օտար ճանապարհներին: Ես նրան այնտեղ էլ չգտա, չգտա: Հիմա հասկանում ես` ինչու եմ քեզ այդքան սիրում, այդքան շատ: Միայն դու ես այժմ կենդանի ինձ համար, միայն դու կաս իմ կյանքում: Եվ ես որոշեցի վերադառնալ, ետ դառնալ քեզ մոտ:
/Սուրենը անթարթ նայում է Սոնայի դեմքին:/


(Շարունակելի)

<<Վաղաժամ հրեշտակի պես>>


Վաղաժամ հրեշտակի պես

Գործող անձինք:
Սոնա- աղջիկ` 16 տարեկան
Սուրեն- տղա` 21 տարեկան
Մատուցող- երիտասարդ կին` 35 տարեկան

Տեսարան 1:

Գիշերվա ժամին ակումբ է մտնում մի զույգ: Աղջիկը սկսում է զարմացած հայացքով այս ու այն կողմ նայել, սեղանիկների մոտ նստած մարդկանց` տեսադաշտից չկորցնելով նաև իր կողքի տղային:

Սոնա -Նայիր նրանց կողմը, տես, նրանք մեզ են նայում: /Նայելով կրկին սեղանի մոտ նստած մարդկանց կողմը` ավելացնում է./-Նրանք ենպես են մեզ վրա նայում, ասես, լուսնից իջած լինենք: /Նայելով տղայի դեմքին` բազմանշանակ ժպտում է / -Դու հաճախ ես եստեղ լինում, հա:
/Տղան ոչինչ չասող հայացքով նայում է աղջկա աչքերի մեջ/
Սոնա -Անունդ ինչ էր, կներես, մոռացա: /Ժպիտով նայում է տղայի աչքերի մեջ ու ավելացնում/ Իմն արդեն գիտես, չէ:
Սուրեն -Անունդ էլ ճիշտ չասացիր, դե, չես վստահում էլի:
Սոնա -Չես հասկանում ինձ, ուզում եմ այս ժամերին գոնե մի քիչ լիցքաթափվել, հասկանում ես: /մոտենալով անկյունի սեղանիկին` նայում է տղայի աչքերի մեջ ու առաջարկում./ Եստեղ լավ է, արի եստեղ նստենք: /Մոտենում է աթոռներից մեկին ու շրջվում տղայի կողմը./ Ես այս աթոռին կնստեմ, /ձեռքի շարժումով ցույց է տալիս կողքի աթոռը./ Իսկ դու ենտեղ նստիր: /Հարմար տեղավորվելուց հետո` ձեռքերը խփում է սեղանին ու երեխայի նման անմեղ հայացքով ասում տղային/ -Դե, պատմիր, ինչ գիտես իմ մասին, ինձ էլ է հետաքրքիր:
Սուրեն -Ես քո հարևանն եմ, ձեր կողքի շենքից: /Աղջիկը զարմացած հայացքով նայում է տղայի աչքերի մեջ: Լռությունը խախտում է տղան/ Հասկանում եմ, որ տեղը չես բերում, ամեն առավոտ դու քո ոտքերի տակ նայելով քայլում ես մի ուղղությամբ, ու այն էլ քո դպրոց: /Կատակելով ավելացնում է / Ու ոչ-ոքի չես նկատում, նույնիսկ ինձ:
Սոնա -Գիտես, դու իմ պես մի տեսակ միամիտ ես, չէ: Ասես, մի ընտանիքից դուրս եկած
լինենք: /Տղան տեղում զարմացած շարժվում է: Աղջիկը շարունակում է/ Չէ, դու այդպես սրտիդ մոտ մի ընդունիր, ես կատակում էի, պարզապես, չափազանցրի:
Սուրեն -Դե, եթե ավելի շատ եղբայրդ ես համարում, թող լինի քո ասածի նման: Դե, ասա, իմ քույր, ինչ կցանկանայիր խմել հիմա, օրինակ, գարեջուր կուզես:
Սոնա -Դե, չգիտեմ, դեռ մի փոքր պետք է մտածեմ, իսկ դու ընտրիր այն, ինչ ուզում ես: Օրինակ, գարեջուր, կարող ես գարեջուր վերցնել, ճիշտ չէ:
Մատուցող /Տղան զանգահարում է մատուցողին կանչելու կոճակը: Մոտենում է
մատուցողն ու նայում տղայի աչքեին/ -Ինչ կցանկանայիք, ես լսում եմ:
Սուրեն /Տղան, հայացքը կտրելով աղջկանից, դիմում է մատուցողուհուն/ -Մեզ մի-մի բաժակ գինի խնդրեմ:
Սոնա /Աղջիկը զարմացած ու շփոթված հայացքով նայում է տղայի դեմքին/ -Բայց ես դեռ չէի որոշել, թե ինչ եմ ուզում խմել:
Սուրեն /Տղան խորամանկ հայացքով նայում է աղջկա աչքերի մեջ ու ասում/ -Իսկ ինչ պարտադիր է, որ դու որոշես, թե ինչ ես ուզում խմել: /Աղջիկը ոչինչ չհասկացող հայացքով փորձում է դուրս գալ աթոռից, բայց տղան ներողամիտ հայացքով բռնում է նրա ձեռքն ու ասում/ -Ներիր, ես փորձեցի կատակել, ներողություն եմ խնդրում, եթե ինչ որ բանով վիրավորեցի ինքնասիրությունդ:

Տեսարան 2:

Սոնան ու Սուրենը նստած են ակումբի սեղանիկներից մեկի մոտ: Սոնան նայում է Սուրենի աչքերի մեջ ու ցածր ձայնով հարցնում.

Սոնա -Դու ռոմանտիկ մարդ ես:
Սուրեն -Չգիտեմ: /Կարճատև լռությունից հետո/ Երևի, մի քիչ:
Սոնա -Գիտես, ես կարծում եմ, որ այս կյանքում ռոմանտիկները երկար չեն գոյատևում: Նրանք ծնվում են կյանքի դաժան պայմաններում ու չդիմանալով դժոխադեմ դաժանությանը, մի օր, այնուամենայնիվ, լքում են այն:
Սուրեն /Տղան ցածր ձայնով հարցնում է/ -Ինչու ես այդպես կարծում:
Սոնա -Այդքան վատ չէ ռոմանտիկ լինելը, գիտես, անգամ, մեկ-մեկ օգնում է: Նրանք այս կյանքում ավելի հեշտ են ապրում, պատահում է նաև հակառակը` չեն հաշտվում իրականությանը ու փորձում են փոխել այն:
Սուրեն -Ինչ կերպ, հեռանալով այս կյանքից:
Սոնա -Պատահում է նաև դա. սկզբում անընդունելի վայրերից, անցանկալի ընկերներիրց, հարազատներից, իսկ հետո էլ չգտնելով իրենցը այս կյանքում հեռանում են հենց իրենց կյանքից, հասկանում ես: Նրանք չեն պարտվում, պարտվում են նրանց ընկերները, հարազատները, ու հենց ինքը` ժամանակը: Մարդիկ ամեն ինչ բարդացնում են, ամեն ինչի մեջ լրջություն մտցնում, իսկ կյանքը այնքան պարզ ու ժամանակավոր բնույթ ունի:

Տեսարան 3:
Սուրենը նստած է ակումբի սեղանիկի մոտ ու հիշում է Սոնայի գեղեցիկ աչքերն ու խոսքերը: <<Նրանք ամեն ինչի մեջ իմաստ են փնտրում, ամեն ինչ բարդացնում են, իսկ կյանքը այնքան այնքան պարզ է ու ժամանակավոր, այնքան գեղեցիկ ու անցողիկ:>> Դավիթին է մոտենում Սոնայի ուրվականն ու նստում նրա կողքին.

Սոնա - Մի բան կխմես ինձ հետ, օրինակ, գինի, կխմես ինձ հետ: /Նայում է կողքի սեղանին սպասարկող մատուցողուհուն ու բարձր ձայնով գոռում/ -Մատուցող, եստեղ արի: /Նայում է իրենց մոտեցած մատուցողուհուն ու կիսահարբած ձայնով ասում/ -Մեզ գինի բեր, մատուցող, գինի բեր: /Նայում է զարմացած հայացքով իրեն նայող Սուրենին ու ժպտում/ -Գինի չես ուզում, սիրելիս: Մենք այսօր երկար-երկար կխմենք իրար հետ, այնպես չէ, սիրելիս:
Մատուցողը արագ քայլերով հեռանում է: Սուրենը սկսում է նայել Սոնայի անկեղծ ու խորը աչքերին:
Սոնա - Էլի նայում ես աչքերիս, դեռ չես մոռացել հին սովորույթներդ: Լավ, եթե շատ ես ուզում , կարող ես նայել, մեկ է, դրանից այլևս ոչինչ չի փոխվի: /Մոտենում է մատուցողը` գինու բաժակները դնելով սեղանիկին:/ Ինչով էիր մխիթարում քեզ, փարատում խիղճդ, գինով, /բարձրացնում է գինու բաժակն ու հեգնանքով նայում վրան/ այս կարմիր հեղուկով, որ արյան գույն ունի , բայց երբեք արյուն չի դառնա, նրա համով, որ երբեք շուրթերիս համը չի ունենա, թե նրա արբեցմամբ, որ ավելի քնքշանքս էր քեզ արբեցնում: Խոսիր, արդարացիր, վերջապես ինձ մեղավոր հանիր, եթե կարող ես: Տես, էլի կողքիդ եմ, քեզ մենակ չեմ թողնում, իսկ դու դեռ տխրում ես: Ողջ գիշեր կողքիդ կլինեմ, միայն առավոտյան կհեռանամ այստեղից:


Տեսարան 4:

Երեկո է: Սուրենը, նստած գրասեղանի մոտ, ճերմակ թղթերի վրա մուգ թանաքով ինչ-որ բան է գրում:
Սուրեն -<<Իմ սիրելի, ես գնալով թոշնում եմ առանց քեզ: Որտեղ ես հիմա, այլևս չեմ կարող առանց քեզ: Ինչու կողքիս չես: Ես այնքան մենակ եմ հիմա:>> Քիչ անց պատուհանը բացվում է ու սառը քամի է փչում ներս: Սուրենը նայում է բաց պատուհանի կողմը ու մի պահ սառսռում ցրտից: Հանկարծ նա զգում է, որ ինչ-որ մեկը մոտենում է նրան ու գրկում նրա մեջքը: Առանց տեսնելու էլ Սուրենի համար պարզ է դառնում, որ իրեն գրկողը Սոնան է:
Սոնա -Բարև սիրելիս, կարոտում էիր ինձ, ես արսեն այստեղ եմ: Զգում ես մարմնիս բույրը: Ես արդեն քո կողքին եմ: Այդ իմ մասին էիր գրում: Ես էլ եմ քեզ կարոտում, շատ-շատ: /Այդ պահին Սուրենը նկատում է, թե ինչպես են թղթի վրա գրված տառերը լղոզվում, թանաքահոս լինում: / Այդ իմ արցունքներն են, որ խառնվում են քո զգացմունքների հետ ու ճերմակ թղթի վրա աղավաղում ամեն ինչ: /Աղջիկը մեղմորեն համբուրում է Սուրենի այտը ու քայլում ետ: Ինձ շուտ-շուտ կանչիր, ես կարոտում եմ քեզ: Դու չգիտես` որքան դատարկ է այնտեղ: /Սուրենը վախվորած ձեռքով դիպում է Սոնայի դեմքին:/ Մատներդ դողում են, սիրելիս: Դու քեզ վատ ես զգում, նրանք դողում են: Սուրենը շրջվում է ու արագ շնչով նստում իր աթոռին, ձեռքերով բռնելով գլուխը: Սոնանդանդաղ, թախծոտ մոտենում է Սուրենին/ Դեմքդ էլ գունատ է: /Սուրենը հանկարծ նկատում է, որ տառերը, որ գրված էին ճերմակ թղթերի վրա, պարզ ու հասկանալի ընթերցվում են ու որ նրանք լղոզված չեն: Ոչինչ չհասկանալով` Սուրենը քայլում է դեպի անկողինը ու, փորձելով վերջ դնել ստեղծված անբացատրելի իրավիճակին, փորձում է անջատվել ու քնով անցնել իր սեփական անկողնում: Սուրենը փակում է աչքերը ու մի որոշ ժամանակ վայելում տարօրինակ լռությունը: / Դու դեռ քնած չես /Հնչում է Սոնայի ձայնը/, քնել ես ուզում: /Սուրենը լայն բացում է աչքերը: / Կարող եմ կողքիդ պառկել, եթե, իհարկե, դեմ չես: /Սուրենը պառկած տեղից վեր է թռչում ու նստում տեղում: Սոնան նստում է Սուրենի անկողնու վրա ու կրկին գրկում Սուրենի մեջքը: /Սուրենը ետ է տանում Սոնայի ձեռքերն ու դուրս գալիս տեղաշորից: Սոնան դանդաղ բարձրանում է Սուրենի անկողնու վրայից ու քայլում դեպի պատուհանի կողմը, ասելով/ Ես կգնամ: /Տեսնելով Սոնային պատուհանից դուրս գալիս` Սուրենը հուսալքված ընկնում է անկողնու վրա ու քիչ անց քնով անցնում: Երբ Սուրենը քնում է, Սոնան կրկին պատուհանից ներս է մտնում ու նստում Սուրենի կողքին: Ձեռքով սկսում է շոյել Սուրենի դեմքն ու հանկարծ նկատում նրա խոնավ թարթիչները: / -Դու լաց ես եղել, ոչ, քեզ թույլ չեմ տա նման բաներ/ մոտենում է ականջի մոտ ու կամացուկ հարցնում/ Լսում ես: Սուրենը շրջվում է հակառակ կողքի:/ Ինձ հետ չես խոսում: /Հենվելով ձեռքի հենակին` նայում է Սուրենի դեմքին ու ներողամիտ ժպտում/ Լավ, ուրեմն ես կհսկեմ քո հանգիստ քունը, լավ:



Տեսարան 5:

Առավոտյան Սուրենը բացում է աչքերն ու նայում պատուհանից ներս ընկած արևի շողերին: Սոնան, ձեռքը գլխի տակ դրած, ժպտում է.
Սոնա -Բարև, սիրելիս, ինչպես քնեցիր:
/ Սուրենը աչքերը բացում ու փակում է, որ համոզվի` երազ է, թե` ոչ:/
Սոնա -Ողջ գիշեր քունդ էի հսկում, սիրելիս: Այնպես հանգիստ էիր քնել:
Սուրենը արագ-արագ դուրս է գալիս անկողնուց ու սկսում հագնվել:
Սոնա -Դու չես ուզում ինձ բարի լույս մաղթել, սիրելիս: Չէ որ դու ամեն օր ինձ բարի լույս էիր մաղթում, հիշում ես:
Սուրենը մոտենում է հայելուն ու սկսում հարդարվել:
Սոնա -Դու ինչ-որ տեղ ես շտապում, ինչ-որ մեկի հետ պիտի հանդիպես, իսկ ես, ես ինչ պիտի անեմ առանց քեզ, ինձ թողնում ես մենակ այստեղ: Եթե այդքան կարևոր է, ես էլ կարող եմ գալ, քեզ հետ, կասենք, որ քո կինն եմ, միևնույն է, մենք շուտով պիտի ամուսնանայինք, այնպես չէ: /Տիրում է լռություն: Սուրենը իր մազերն է հարդարում, իսկ Սոնան նրա անտարբերությունից զարմացած, փորձում է հասկանալ ստեղծված տարօրինակ դրությունը, ու շարունակում է զարմանքով նրա կողմը նայել: / Դու, անգամ, իմ կողմը չես նայում: Հիասթափվել ես ինձանից, բայց ինչու, ինչն այնպես չեմ արել: Ինչու այլևս ինձ չես սիրում: Չէ-որ քո անտարբերությունն ինձ ավելի է խոցում: Հապա նայիր, տես, թե որքան եմ ուզում `ինձ շոյես, գուրգուրես: Այնպես եմ ուզում գլուխս դնել քո կրծքին ու լսել, թե ինչպես են բաբախում սրտիդ զարկերը: /Սուրենը շրջվում է ու նայում Սոնայի աչքերին/ Նայիր աչքերիս, չես տեսնում նրանց կարոտը: /Սուրենը կրկին ետ է շրջվում ու շարունակում դիմահարդարվել: /. Չես խոսում, լռում ես, իսկ նրա հետ, նրա հետ, գոնե, խոսում ես: Խոսում ես այն սիրո մասին, որ մասին ինձ էիր մի ժամանակ պատմում: Երդվում էիր, որ երբեք չես լքի, չես հեռանա իմ կյանքից: /Սոնանա սկսում է բարձր ձայնով խոսել/ իսկ հիմա նրա մոտ ես գնում, հասկանում ես, դրժում ես երդումդ: /Մի քիչ լռելուց հետո` նայում է ձեռքերը մերսող Սուրենին ու ,հայացքը մի կողմ թեքելով, շարունակում/ այն սիրո մասին պատմիր նրան, որի համար մենք գիշերները արթուն էինք անց կացնում, այն սիրո, որը սպանեց իմ խիղճը, հանեց հոգիս:

Քեզ հետ ես կգամ, որքան էլ մերժես,
Քեզ հետ ես կգամ, պահապան հրեշտակիդ պես,
Կուզես, կլռեմ, կուզես, կերգեմ,
Քեզ համար, գիտես, ամեն ինչ կանեմ,
Միայն մի վանիր, քեզնից ինձ մի հեռացրու,
Առանց քեզ, գիտես, անզոր եմ այնպես:
Հիշում ես այդպես
Դու մի առավոտ
Վարդեր բերեցիր,
Պարտեզից` դեռ նոր,
Ցողը շուրթերին:
Դու ինձ ասացիր`
<<Ցայգալույսիս վարդ>>,
Վարդը արնոտեց
Մատներն իմ նուրբ,
Իսկ դու շութերով
Համբուրեցիր ինձ,
Ու դարձա վարդդ`
Խիղճդ արնոտած…





Տեսարան 6:

Սուրենը Աննայի սենյակում է, նրանք գրկախառնված են: Սոնան զարմացած հայացքով նրանց է նայում: Հանկարծ նա գետին է նետում ձեռքի տակ ընկած առաջին իրը:
Սոնա -Ինչ ես անում, ապա թող նրան:
Այդ պահին Դավիթն ու Աննան ինչ-որ ձայն են լսում: Սուրենը շրջվում է ու նայում շուրջբոլորը:
Սոնա -Ինչ ես անում, թող նրան: Միթե ինձ չես նկատում: Ինձ չես սիրում:
Սուրենը շրջվում է ու համբուրում Աննայի շուրթերը:
Սոնա -Ինչպես կարող եմ ես այս ամենը տեսնել սեփական աչքերովս:
Սուրենը գրկում է Աննայի իրանը:
Սոնա -Ինչ եք անում: Ոչ, չի կարող պատահել, չի կարող նման բան լինել: Աչքերիս չեմ հավատում:
Աննան ձեռքը դնում է Սուրենի ուսին:
Սոնա -Ետ տար ձեռքդ, չես լսում: Սուրեն, դու նրան չես սիրում: /Ետ է շրջվում:/ Ոչ, չեմ կարող տեսնել այս ամենը:
Սոնան բռնում է Աննայի գոտկատեղից ու ետ տանում: Աննան, ինչ-որ բան զգալով գոտկատեղի հատվածում, ետ է նայում: Կրկին շրջվում է Սուրենի կողմը:
Սոնայի աչքերին հայտնվում են արցունքի կաթիլներ:
Սոնա -Նրանք ինձ չեն նկատում, կարծես, ես նրանց համար ուրվական լինեմ:


Տեսարան 7:

Երեկոյան ժամ է: Սուրենը զգեստափոխվում է իր ննջասենյակում: Սոնան, պառկած անկողնու վրա, նայում է առաստաղին ու խոսում:
Սոնա -Ես քո կյանքում, կարծես, չլինեմ: Ասես, մեռած լինեմ քո համար: Ոչ, չես կարող ինձ հետ այդպես վարվել:

(Շարունակելի)
Իմ գարուն`բացված դեղին տերևին,
Իմ կանաչ` ծաղկած աշնան դաշտերին,
Իմ արև` ծագած հեռու լեռներից,
Ծիածան` կապած ջինջ, թաց հորիզոնից:
Իմ ծիծաղ` հնչած քո թախծոտ գրկում,
Իմ երգ` քո սուրբ ու զուլալ ջրերում,
Իմ հեքիաթ` քո լուռ, անմեղ շուրթերին,
Իմ հրաշք` քո հին, աշնան տերևներին:



Գիտես, սիրելիս,
Աչքերդ են լուռ
Ինձ միշտ-միշտ ժպտում,
Հեռվում` ծիածան,
Ու քո դեմքն եմ ես
Այնտեղ լուռ գտնում:
Անձրևից հետո, արցունքներիս միջից
Զվարթ ծիծաղում,
Ու դու ժպտում ես,
Հոգիդ է ժպտում:

Ու ձեռքերիդ մեջ,
Քո տաք ափերի,
Արցունքներն են իմ
Մարգարիտներ դառնում,
Եվ այդպես ընդմիշտ...
Սեր, որքա~ն մոտ ես ու որքա~ն հեռու,
Թվում ես բարի, բայց չար ես, անշուշտ,
Տանջում ես ներքուստ, թողնում ես կարոտ,
Աստված ինձ նորից հղել է պատիժ:
Որ կարոտդ հին բզկտի հոգիս,
Որ խանդը թույնով խայթի սիրտը իմ,
Ցավ ես մի անհայտ` և հեռո~ւ, և մո~տ,
Կյանքի ու մահվան պայքար ես անձայն:




Կանչում ես հեռվից ու չկաս, կարոտ,
Լալիս ես կողքիս, բայց պատրանք ես լոկ,
Փայլում ես հեռվից ու վառում ես սոսկ,
Փարվել ես կրծքիս, ու չա~ր ես, ու օ~ձ:
Տանում ես հեռու, թողնում ես կարոտ,
Տանում են հեռու պատրանքները քո,
Կողքիս ես նորից ու կարոտ ես սոսկ,
Փարվել ես կրծքիս ու չա~ր ես, ու օ~ձ:



Ու ես գիտեմ,
Որ կկարդաս նամակներս
Ու կարտասվվես նրանց վրա,
Արցուքներդ մեկիկ-մեկիկ
Կպարզաջրեն թղթերս հին,
Դու կպատռես ու կհարթես
Նամակներս քեզ ու հետո,
Հայացքով թաց կողջունես
Մայրամուտը դեռ չբացված:
Արևը քեզ լուռ կլքի,
Հետո կգա սաթ լուսինը,
Որի արծաթ ցոլքերի տակ
Կսառեն քո տաք մտքերը:
Հոգիդ իր մութ անկյուններից
Լուռ կարտասվի,
Ու դու կլաս իմ տողերը
Հին էջերից:

Ես այնտեղից քեզ կնայեմ,
Ինչպես փակված մի մանուշակ,
Որ ծաղկում էր ձմեռները,
Ու հեռացավ ցուրտ գիշերը:









Սեր, որքա~ն մոտ ես ու որքա~ն հեռու,
Թվում ես բարի, բայց չար ես, անշուշտ,
Տանջում ես ներքուստ, թողնում ես կարոտ,
Աստված ինձ նորից հղել է պատիժ:
Որ կարոտդ հին բզկտի հոգիս,
Որ խանդը թույնով խայթի սիրտը իմ,
Ցավ ես մի անհայտ` և հեռո~ւ, և մո~տ,
Կյանքի ու մահվան պայքար ես անձայն:




Կանչում ես հեռվից ու չկաս, կարոտ,
Լալիս ես կողքիս, բայց պատրանք ես լոկ,
Փայլում ես հեռվից ու վառում ես սոսկ,
Փարվել ես կրծքիս, ու չա~ր ես, ու օ~ձ:
Տանում ես հեռու, թողնում ես կարոտ,
Տանում են հեռու պատրանքները քո,
Կողքիս ես նորից ու կարոտ ես սոսկ,
Փարվել ես կրծքիս ու չա~ր ես, ու օ~ձ:



Ու ես գիտեմ,
Որ կկարդաս նամակներս
Ու կարտասվվես նրանց վրա,
Արցուքներդ մեկիկ-մեկիկ
Կպարզաջրեն թղթերս հին,
Դու կպատռես ու կհարթես
Նամակներս քեզ ու հետո,
Հայացքով թաց կողջունես
Մայրամուտը դեռ չբացված:
Արևը քեզ լուռ կլքի,
Հետո կգա սաթ լուսինը,
Որի արծաթ ցոլքերի տակ
Կսառեն քո տաք մտքերը:
Հոգիդ իր մութ անկյուններից
Լուռ կարտասվի,
Ու դու կլաս իմ տողերը
Հին էջերից:

Ես այնտեղից քեզ կնայեմ,
Ինչպես փակված մի մանուշակ,
Որ ծաղկում էր ձմեռները,
Ու հեռացավ ցուրտ գիշերը:





Սեր, որքա~ն մոտ ես ու որքա~ն հեռու,
Թվում ես բարի, բայց չար ես, անշուշտ,
Տանջում ես ներքուստ, թողնում ես կարոտ,
Աստված ինձ նորից հղել է պատիժ:
Որ կարոտդ հին բզկտի հոգիս,
Որ խանդը թույնով խայթի սիրտը իմ,
Ցավ ես մի անհայտ` և հեռո~ւ, և մո~տ,
Կյանքի ու մահվան պայքար ես անձայն:




Կանչում ես հեռվից ու չկաս, կարոտ,
Լալիս ես կողքիս, բայց պատրանք ես լոկ,
Փայլում ես հեռվից ու վառում ես սոսկ,
Փարվել ես կրծքիս, ու չա~ր ես, ու օ~ձ:
Տանում ես հեռու, թողնում ես կարոտ,
Տանում են հեռու պատրանքները քո,
Կողքիս ես նորից ու կարոտ ես սոսկ,
Փարվել ես կրծքիս ու չա~ր ես, ու օ~ձ:



Ու ես գիտեմ,
Որ կկարդաս նամակներս
Ու կարտասվվես նրանց վրա,
Արցուքներդ մեկիկ-մեկիկ
Կպարզաջրեն թղթերս հին,
Դու կպատռես ու կհարթես
Նամակներս քեզ ու հետո,
Հայացքով թաց կողջունես
Մայրամուտը դեռ չբացված:
Արևը քեզ լուռ կլքի,
Հետո կգա սաթ լուսինը,
Որի արծաթ ցոլքերի տակ
Կսառեն քո տաք մտքերը:
Հոգիդ իր մութ անկյուններից
Լուռ կարտասվի,
Ու դու կլաս իմ տողերը
Հին էջերից:

Ես այնտեղից քեզ կնայեմ,
Ինչպես փակված մի մանուշակ,
Որ ծաղկում էր ձմեռները,
Ու հեռացավ ցուրտ գիշերը:




<<Սեր, ազատություն>>

Փորձում եմ ճչալ <<Սեր, ազատություն>>,
Փորձում ես վազել ու տանել ինձ հեռուն,
Փորձում ենք պարել մեր խենթ սիրո ճամփին,
Փորձում ենք ճախրել մեր սիրո կապույտին:

Ես փորձում եմ հասնել քեզ ամեն տեղ, ամենուր,
Ես փորձում եմ տրվել քեզ <<Սեր, ազատություն>>,
Դու փորձում եմ երգել <<Անկեղծ իմ խնդութթյուն>>,
Ես փորձում եմ թռչել, ինչպես թռչուն քո հեռուն:

Ազատ ենք մենք ու վազում ենք մեր կանաչ դաշտերում,
Ճախրում ենք մենք ու թողնում ենք մեր անցյալը հեռվում:
May 2013
M T W T F S S
April 2013June 2013
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31